ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է ԻՀԿ ոչ կառուցողական ու կողմնակալ հաղորդագրությունները
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է Իսլամական համագործակցության կազմակերպության ոչ կառուցողական ու կողմնակալ հաղորդագրությունները և դրանք դեմ է համարել կազմակերպության նպատակներին:
Հակադարձելով Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ Ալ-Ուսայմայի հակաիրանական հաղորդագրությանը, որտեղ նա պաշտպանել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու քայլը, Բահրամ Ղասեմին ասել է.«Իսլամական համագործակցության կազմակերպության ոչ կառուցողական ու կողմնակալ հաղորդագրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի կառավարության, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի հակաիսլամական քաղաքականություններին: Նման քայլը հեղինակազրկում է այդ կազմակերպությանը»:
Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ չգիտակցելով տարածաշրջանի և իսլամ աշխարհի զգայուն իրավիճակը, հատկապես Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում և Պաղեստինի ազատագրման իդեալը հովանավորելու հարցում Իսլամական համագործակցության կազմակերպության որոշիչ ու ազդեցիկ դիրքը, Ալ-Ուսայման ոչ-կառուցողական ու կողմնակալ դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանային իրադարձությունների նկատմամբ:
Իրանի արտգործնախարարության խոսնակը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին խորհուրդ է տվել չշարունակել համաշխարհային կայսերապաշտությանը և Սիոնիստական ռեժիմի շահերին ծառայող դիրքորոշումները: