Իրանն ու Ռուսաստանը բանակցել են ՀԳՀԾ-ի հարցով
Մայիս 11, 2018 08:44 Asia/Tehran
ԻԻՀ քաղաքական հարցերով փոխարտգործնախարարն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնության մյուս կողմերը ԻԻՀ շահերի ապահովումը և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների հատուցումը երաշխավորելու դեպքում, հնարավոր կլինի ՀԳՀԾ-ի պահպանումը»:
Թեհրանում ՌԴ փոխարտգործնախարար Սերգել Ռյաբկովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայնությունը շարունակել ու հարցով Իրանը բանակցելու է Ռուսաստանի ու Չինաստանի և եվրոպական կողմերի հետ»:
Ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլի կապակցությամբ, Ռյաբկովը կարևորել է ՀԳՀԾ-ի կատարելապես իրագործումը և համաձայնության մյուս կողմերի հետ համագործակցության շարունակվելը:
Պիտակ