Իրանի ժողովրդի երթի ավարտական բանաձևը. ԻԻՀ ժողովուրդը չի վստահում ԵՄ—ին
Իսլամական Իրանի աղոթարարներն ուրբաթօրյա աղոթքից հետ ընդգծեցին ՀԳՀԾ-ի գործադրման հարցում ԵՄ-ի հանդեպ իրենց անվստահությունը:
Իսլամական Իրանի ժողովուրդն ուրբաթ օրվա հակաամերիկյան երթի ավարտին հրապարակված բանաձևում հայտարարել է. «Հոգեբանական պատերազմ առաջացնելով, խոստումնադրժությամբ և ՀԳՀԾ-ից միակողմանի հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն ու պատճառաբանությունները, նաև հզոր Իրանի դեմ նրա ցինիկ հայտարարությունները կրկին անգամ հաստատում են ոճրագործ Ամերիկայի պարագլուխների մեծապետական էությունը»:
«Ոճրագործ Ամերիկան իսլամի հետ հակադրվելուց, իսլամական սուրբ համակարգի կործանման ուղղությամբ ապարդյուն ջանքեր գործադրելուց և տարածաշրջանում սատանայական տիրակալություն տարածելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում և թշնամական այս քաղաքականությունը կրկին ընդգծում է մեծապետականության դեմ պայքարի ազնիվ իդեալի և դարի նեխածությունների աղբյուրին դիմակայելու անհրաժեշտությունը»,-ասված է բանաձևում:
Իսլամական Իրանի ժողովուրդն ընդգծել է, որ վստահություն չունի խոստումնադրույժ ԱՄՆ-ի դաշնակից ԵՄ-ի նկատմամբ և ցանկացած տեսակի բանակցության մեջ զգաստության, անխախտելի իրական երաշխիքներ ստանալու և ԱՄՆ-ի բռնություններին դիմակայելու կոչ է արել պատասխանատուներին: