Նախագահ Ռոհանին ընդգծել է ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i91316-Նախագահ_Ռոհանին_ընդգծել_է_ՀԳՀԾ_ում_Իրանի_տնտեսական_շահերը_պաշտպանելու_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 12:51 Asia/Tehran
  • Նախագահ Ռոհանին ընդգծել է ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Շաբաթ օրը՝ մայիսի 12-ին նախագահ Հասան Ռոհանին արտգործնախարարությանը հանձնարարել է գիտակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այլ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների նորմալացման ու զարգացման համար գործնական երաշխիքներ ստանալու նպատակով անհապաղ  պատվիրակություններ գործուղել՝ Չինաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ ուղղակի բանակցելու համար: 

Այդպիսով Ռոհանիի հանձնարարականով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Չինաստան է մեկնելու, որից հետո ՝ Ռուսաստան:

ԻԻՀ նախագահը Իրանի տնտեսական ոլորտի կառույցներից ու բանկերից պահանջել է արտարժութային նոր քաղաքականությունների իրականացման հարցում հետևել արտադրման ու առևտրի գործընթացի դյուրացման քաղաքականությանը: Իսկ մասնավոր սեկտորը պետք է արտարժութային ոլորտում ստեղծված հնարավորությունից օգտվի ՝ աշխատատեղեր ստեղծելու համար: