Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը շարունակելու է Իրանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i91334-Սուխոյ_ինքնաթիռաշինության_ընկերությունը_շարունակելու_է_Իրանի_հետ_համագործակցությունը
Ռուսաստանի Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը հայտարարել է, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսումը շարունակելու է Իրանի ավիացիոն ընկերությունների հետ համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 15:04 Asia/Tehran
  • Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը շարունակելու է Իրանի հետ համագործակցությունը

Ռուսաստանի Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը հայտարարել է, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսումը շարունակելու է Իրանի ավիացիոն ընկերությունների հետ համագործակցությունը:

Ինչպես RIA Novosti գործակալությունն է հաղորդել, Սուխոյ ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ Թուրքիայի ավիացիոն ցուցահանդեսում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում շարունակելու են Իրանի հետ համագործակցությունը:

Թուրքիայում կայացած Եվրասիայի Airshow առաջին ցուցահանդեսին առընթեր իրանական երկու ընկերություններ, ինչպես նաև ռուսական Sukhoi ընկերությունը համաձայնության են եկել՝ մինչև 2022 թվականը 40 «Superjet 100» ուղևորատար նոր ինքնաթիռների վաճառքի շուրջ:

Ռուսասկան ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ կողմերը քննարկում են Իրանին «Superjet 100» ինքնաթիռներ վաճառելու մանրամասները:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Boeing և Airbus ընկերությունները հայտարարել են, որ պատժամիջոցները վերականգնելու և Իրանին ուղևորատար ինքնաթիռների վաճառքը կասեցնելու պատճառով 40 միլիարդ դոլարի վնաս են կրելու: