Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը շարունակելու է Իրանի հետ համագործակցությունը
Ռուսաստանի Սուխոյ ինքնաթիռաշինության ընկերությունը հայտարարել է, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսումը շարունակելու է Իրանի ավիացիոն ընկերությունների հետ համագործակցությունը:
Ինչպես RIA Novosti գործակալությունն է հաղորդել, Սուխոյ ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ Թուրքիայի ավիացիոն ցուցահանդեսում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում շարունակելու են Իրանի հետ համագործակցությունը:
Թուրքիայում կայացած Եվրասիայի Airshow առաջին ցուցահանդեսին առընթեր իրանական երկու ընկերություններ, ինչպես նաև ռուսական Sukhoi ընկերությունը համաձայնության են եկել՝ մինչև 2022 թվականը 40 «Superjet 100» ուղևորատար նոր ինքնաթիռների վաճառքի շուրջ:
Ռուսասկան ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ կողմերը քննարկում են Իրանին «Superjet 100» ինքնաթիռներ վաճառելու մանրամասները:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Boeing և Airbus ընկերությունները հայտարարել են, որ պատժամիջոցները վերականգնելու և Իրանին ուղևորատար ինքնաթիռների վաճառքը կասեցնելու պատճառով 40 միլիարդ դոլարի վնաս են կրելու: