Գեներալ Ջաաֆարի.«Աշխարհին ապացուցվել է ԱՄՆ-ի անվստահելիությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i91418-Գեներալ_Ջաաֆարի._Աշխարհին_ապացուցվել_է_ԱՄՆ_ի_անվստահելիությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարին ասել է. «Աշխարհում ակնհայտ է դարձել ԱՄՆ-ի խաբեության ու անվստահելիության փաստը և աշխարհի երկրները ընդունել են, որ չպետք է վստահել ԱՄՆ-ին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 13:04 Asia/Tehran
  • Գեներալ Ջաաֆարի.«Աշխարհին ապացուցվել է ԱՄՆ-ի անվստահելիությունը»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարին ասել է. «Աշխարհում ակնհայտ է դարձել ԱՄՆ-ի խաբեության ու անվստահելիության փաստը և աշխարհի երկրները ընդունել են, որ չպետք է վստահել ԱՄՆ-ին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 Գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարին կիրակի օրը նշել է. «Միջամտելով աշխարհի քաղաքական, տնտեսական ու ռազմական հարցերին,  ԱՄՆ-ն  ձգտում է իր շահերն ապահովել ու մեծացնել իր ուժը և բոլորովին կարևորություն չի տալիս աշխարհի զրկվածներին»:

Նշելով, որ իսլամական հեղափոխության  հաղթանակի 40-րդ տարեդարձին, թշնամին տնտեսության, անվտանգության ու քաղաքականության ոլորտներում  նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի ժողովրդի դեմ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի ժողովրդի դիմադրությունը չեզոքացնելու նպատակով»:

Գեներալ Ջաաֆարիի խոսքով՝ «Դիմադրողական տնտեսության» իրագործումը թշնամիների սպառնալիքներին դիմակայելու միակ ելքն է: