Ռոհանի. «Իրանական ընկերությունները պատրաստ են ինժիներատեխնիկական ծառայություններ մատուցել Շրի Լանկային»
https://parstoday.ir/hy/news/iran-i91420-Ռոհանի._Իրանական_ընկերությունները_պատրաստ_են_ինժիներատեխնիկական_ծառայություններ_մատուցել_Շրի_Լանկային
ԻԻՀ նախագահը Իրանի պատրաստակամությունն է հայտնել Շրի Լանկայի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն ընդլայնելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 13:08 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանական ընկերությունները պատրաստ են ինժիներատեխնիկական ծառայություններ մատուցել Շրի Լանկային»

ԻԻՀ նախագահը Իրանի պատրաստակամությունն է հայտնել Շրի Լանկայի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն ընդլայնելու կապակցությամբ:

Կիրակի օրը Թեհրանում Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի հետ մամլո համատեղ ասուլիսում Հասան Ռոհանին զարգացման դրական բնութագրել երկու երկրների հարաբերությունները, նշելով, որ Իրանն ու Շրի Լանկան արդյունավետ համաձայնություններ են կայացրել տնտեսական ոլորտում, և իրանական ընկերությունները պատրաստ են իրենց գործունեությունն ընդլայնել այդ երկրում:

«Բարեբախտաբար երկու երկիրը սերտ դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային ու միջազգային հարցերում, այդ թվում Չմիավորման շարժման և ասիական համագումարներում»․ ասել է Ռոհանին:

Նա նշել է, որ ԻԻՀ-ն առաջատար է ահաբեկչության դեմ պայքարում և Իրանը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իր օգնությունները Սիրիայի ու Իրաքի ժողովրդին ու կառավարություններին։

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան ասել է. «Երկու երկրները պետք է մեծացնեն ջանքերը առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար»: