Ռոհանին ընդգծեց ՀԳՀԾ-ում Իրանի շահերի երաշխավորման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծեց ՀԳՀԾ-ում Իրանի շահերի երաշխավորման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի շահերը երաշխավորելու համար ԵՄ-ն սահմանափակ ժամանակ ունի, Հասան Ռոհանին ասել է. «ՀԳՀԾ-ի հետ կապված տարբեր հարցերում Իրանի շահերը, այդ թվում նավթի, գազի ու նավթամթերքի վաճառքը, բանկային հարաբերություններն ու ներդրման հետ կապված հարցերը, պետք է հստակեցվեն ու երաշխավորվեն»:
Ռոհանու խոսքերով, ՀԳՀԾ-ի շրջանակներում երկու կողմերն էլ պարտավորություններ ունեն և ընդունելի չէ, որ կողմերից միայն մեկն իրագործի իր պարտավորությունները: Նա հավելել է. «Իրանը ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալով ձգտում է իր ազգային շահերի ապահովմանը, մինչդեռ դիմացի կողմերը ցավոք սրտի իրենց պարտավորությունների գործադրման ուղղությամբ գոհացուցիչ աշխատանք չեն տարել»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով 2003 թվականից ի վեր մինչև որպես հաղթանակ-հաղթանակ համաձայնություն՝ ՀԳՀԾ-ի ստորագրումը միջուկային բանակցություններում Բրիտանիայի դերակատարությանը, ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլն անօրինական, անպատասխանատու և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի դեմ է համարել:
Ռոհանին միևնույն ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ՀԳՀԾ-ի դերակատարությանը և ընդգծել, որ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո առաջացած ցանկացած իրավիճակի պատասխանատվությունն ուղղված կլինի այդ երկրի կողմը:
Բրիտանիայի վարչապետն այս հեռախոսազրույցի ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունն, ասել է. «ԵՄ-ն մտադիր է պահպանել ՀԳՀԾ-ն և Լոնդոնն իր եվրոպացի գործընկերների հետ ՀԳՀԾ-ն պահպանելու և այդ համաձայնության կետերից Իրանի օգուտը երաշխավորելու ուղղությամբ իր ամբողջ ջանք ի գործ կդնի»: