Պաղեստինցիների կոտորածի մասին Զարիֆի գրառումը՝ .«Չափազանց ամոթալի օր»
Մայիս 15, 2018 02:36 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմն այսօր հրի ու սրի քաշեց աշխարհի բացօթյա ամենամեծ բանտում գտնվող անհամար պաղեստինցիների»:
Երկուշաբթի օրը, հակազդելով Գազայի հատվածում Սիոնիստական զավթիչ ռեժիմի զորայինների կողմից պաղեստինցի անպաշտպան ցուցարարների կոտորածին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է. «Այս կոտորածի հետ միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է ԱՄՆ-ի դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ անօրինական փոխադրումը և նրա արաբ դաշնակիցներն էլ ապակողմնորոշում են հանրային կարծիքը: Ինչ ամոթալի օր է»:
Պիտակ