Նոբախթ.«Եթե Իրանի շահերը չապահովվեն, ՀԳՀԾ-ն հարկավոր չէ շարունակել »
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ շահերը չապահովվելու դեպքում, հարկավոր չէ շարունակել մնալ միջազգային այս համաձայնությունում»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի կառավարության տնտեսական ծրագրերի մասին մամլո ասուլիսում, Մուհամմեդ Բաղեր Նոբախթն ասել է.«ԱՄՆ-ը միակողմանիորեն շրջափակել է Իրանին և մյուս երկրները նույնպես հայտնվում են այդ շրջափակման ազդեցության տակ»:
Նոբախթը նշել է, որ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանը բանակցություն է սկսել Եվրամիության հետ, որպեսզի իր շահերը երաշխավորվելու դեպքում, շարունակի մնալ այդ համաձայնության մեջ:
Նա հավաստիացրել է, որ որոշ երկրներ ԱՄՆ-ի հետ քայլ պահելու դեպքում, Իրանը երկրորդ սցենար է նախագծել, իսկ երրորդ սցենարն այն է, որ ՀԳՀԾ-ից Եվրամիության հրաժարվելով, այս համաձայնությունը չեղարկվելու է :