Նոբախթ.«Եթե Իրանի շահերը չապահովվեն, ՀԳՀԾ-ն հարկավոր չէ շարունակել »
https://parstoday.ir/hy/news/iran-i91570-Նոբախթ._Եթե_Իրանի_շահերը_չապահովվեն_ՀԳՀԾ_ն_հարկավոր_չէ_շարունակել
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ շահերը չապահովվելու դեպքում, հարկավոր չէ շարունակել մնալ միջազգային այս համաձայնությունում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 08:14 Asia/Tehran
  • Նոբախթ.«Եթե Իրանի շահերը չապահովվեն, ՀԳՀԾ-ն հարկավոր չէ շարունակել »

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ շահերը չապահովվելու դեպքում, հարկավոր չէ շարունակել մնալ միջազգային այս համաձայնությունում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի կառավարության տնտեսական ծրագրերի մասին մամլո ասուլիսում, Մուհամմեդ Բաղեր Նոբախթն ասել է.«ԱՄՆ-ը միակողմանիորեն շրջափակել է Իրանին և մյուս երկրները նույնպես հայտնվում են այդ շրջափակման ազդեցության տակ»:

Նոբախթը նշել է, որ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանը բանակցություն է սկսել Եվրամիության հետ, որպեսզի իր շահերը երաշխավորվելու դեպքում, շարունակի մնալ այդ համաձայնության մեջ:

Նա հավաստիացրել է, որ որոշ երկրներ ԱՄՆ-ի հետ քայլ պահելու դեպքում, Իրանը երկրորդ սցենար է նախագծել, իսկ երրորդ սցենարն այն է, որ ՀԳՀԾ-ից Եվրամիության հրաժարվելով, այս համաձայնությունը չեղարկվելու է :