Զարիֆ.«Անհրաժեշտ է Իրանին ՀԳՀԾ-ի հետ կապված երաշխիքներ տալ»
ԻԻՀ ԱԳ նախարարը, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցելու նպատակով ժամանել է Բրյուսել, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հանդիպումից հետո ասել է .«Անհրաժեշտ է Իրանին երաշխիքներ տալ՝ միջուկային համաձայնության հետ կապված շահերն ապահովվելու կապակցությամբ»:
Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Հանդիպմանը կարևորվել են միջուկային համաձայնության ստորագրողների կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված երաշխիքների ապահովումը: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ դա կատարվում է Իրանի և Եվրամիության համատեղ համաձայնությամբ»:
ԻԻՀ նախարարը նշել է, որ այդ երաշխիքներն ապահովելու նախնական քայլերն արվել են, ասելով.«ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի համար շահեր ունի և պետք է վստահ լինել, որ երկրներից մեկն անօրինական հրաժարական քայլով չի կարող այդ հարցում շահեր ունենալ»:
«Պետք է վստահանալ, որ պահպանվելու են բոլոր կողմերի, մասնավորապես Իրանի շահերը».-ասել է նախարար Զարիֆը: