Զարիֆ.«Անհրաժեշտ է Իրանին ՀԳՀԾ-ի հետ կապված երաշխիքներ տալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i91590-Զարիֆ._Անհրաժեշտ_է_Իրանին_ՀԳՀԾ_ի_հետ_կապված_երաշխիքներ_տալ
ԻԻՀ ԱԳ նախարարը, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցելու նպատակով ժամանել է Բրյուսել, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հանդիպումից հետո ասել է .«Անհրաժեշտ է Իրանին երաշխիքներ տալ՝ միջուկային համաձայնության հետ կապված շահերն ապահովվելու կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 13:12 Asia/Tehran
  • Զարիֆ.«Անհրաժեշտ է Իրանին ՀԳՀԾ-ի հետ կապված երաշխիքներ տալ»

ԻԻՀ ԱԳ նախարարը, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցելու նպատակով ժամանել է Բրյուսել, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հանդիպումից հետո ասել է .«Անհրաժեշտ է Իրանին երաշխիքներ տալ՝ միջուկային համաձայնության հետ կապված շահերն ապահովվելու կապակցությամբ»:

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Հանդիպմանը կարևորվել են միջուկային համաձայնության ստորագրողների կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված երաշխիքների ապահովումը: Անհրաժեշտ է  նաև ընդգծել, որ դա կատարվում է Իրանի և Եվրամիության համատեղ համաձայնությամբ»:

ԻԻՀ նախարարը նշել է, որ այդ երաշխիքներն ապահովելու նախնական քայլերն արվել են, ասելով.«ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի համար շահեր ունի և պետք է վստահ լինել, որ երկրներից մեկն անօրինական հրաժարական քայլով չի կարող այդ հարցում շահեր ունենալ»:

«Պետք է վստահանալ, որ պահպանվելու են բոլոր կողմերի, մասնավորապես Իրանի շահերը».-ասել է նախարար Զարիֆը: