Ռոհանի .«Վաշինգտոնը երկու պատմական սխալ է թույլ տվել»
Իրանի իսլամական հանրապետության նախագահի խոսքերով, ՀԳՀԾ-ից դուրս գալով և դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելով, Վաշինգտոնը երկու պատմական մեծ սխալ է թույլ տվել:
Երեքշաբթի օրը, Թեհրանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Համիշ Մաք Մաստերի հավատարմագիրը ստանալու ժամանակ, Հասան Ռոհանին անդրադարձել է Միջուկային համաձայնության և Ղոդսի վերաբերյալ Վաշինգտոնի սխալ որոշումներին միջազգային հանրության ընդդիմությանն, ասելով.«Պատմությունը կփաստի, որ ԱՄՆ կառավարության այդ որոշումները չափազանց սխալ և Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ անտրամաբանական քայլ են եղել»:
Բարձր գնահատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված Նոր Զելանդիայի դրական դիրքոորշումները, նախագահ Ռոհանին հավաստիացրել է.«Իրանի և Նոր Զելանդիայի հարաբերությունները լավ հնարավորություններ ունեն, որոնք պետք է օգտագործել բոլոր բնագավառներում»:
Մաք Մաստերը միջուկային համաձայնությունը համարել է պատմության կարևորագույն դիվանագիտական ձեռքբերումն ասելով.«ՀԳՀԾ-ի նկատմամբ աշխարհի երկրների աջակցությունը վկայում է միջազգային հարաբերությունների ոլորտում համաձայնության ունեցած առանձնահատուկ դիրքի մասին»: