Ռոհանի .«Հնարավոր չէ քաղաքական խաղերով Ղոդսը խլել մուսուլմաններից»
https://parstoday.ir/hy/news/iran-i91670-Ռոհանի_._Հնարավոր_չէ_քաղաքական_խաղերով_Ղոդսը_խլել_մուսուլմաններից
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Մուսուլմանները հարգանք են տածում Ալ-Աղսա մզկիթի և Ղոդսի նկատմամբ և հնարավոր չէ քաղաքական խաղերով այդ սրբազան քաղաքը խլել մուսուլմաններից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2018 12:18 Asia/Tehran
  • Ռոհանի .«Հնարավոր չէ քաղաքական խաղերով Ղոդսը խլել մուսուլմաններից»

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Մուսուլմանները հարգանք են տածում Ալ-Աղսա մզկիթի և Ղոդսի նկատմամբ և հնարավոր չէ քաղաքական խաղերով այդ սրբազան քաղաքը խլել մուսուլմաններից»:

Չորեքշաբթի օրն անդրադռնալով Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Սիոնիստական ռեժիմը մշտապես ոտնձգության ու անմեղ մարդկանց կոտորածի է ձգտել և նրա բանակայինները հրի ու սրի են քաշել պաղեստինցիներին : Զոհվել են տասնյակ պաղեստինցիներ, հազարավոր ուրիշներ վիրավորվել են»:

«Պաղեստինի ժողովուրդը պայքարում է իր հայրենիքի համար և ցավալի է , որ արևմտյան որոշ երկրներ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների համար օգտվում են «օրինական պաշտպանություն» արտահայտությունից».-ասել է  Իրանի նախագահը:

Նախագահ Ռոհանիի հավաստմամբ, աշխարհի մուսուլմանները պետք է պահպանեն իրենց միասնությունը ՝ օկուպացված տարածքներն ազատագրելու համար պաղեստինցիներին օգնելու համար:

«Իրանը մշտապես կանգնել է ոտնձգիչների դեմ և վերջնական հաղթողները բռնահարված ժողովուրդներն ու պաղեստինցիներն են լինելու».-նշել է ԻԻՀ նախագահը: