Զարիֆ. Ռիադի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև համերաշխությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Twitter- ի իր էջում գրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցները ողջունելը կոռումպացված ռեժիմի արձագանքն է Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին:
ԱՄՆ գանձապահության նախարարությունը չորեքշաբթի օրը զավեշտալի հայտարարություն կատարելով, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին, գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմին, գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Հոսեյն Ալ-Խալիլին, քաղխորհրդի նախագահ Էբրահիմ Ամին Ալ-Սեյեդին և դատական խորհրդի նախագահ Մոհամմեդ Յոզբաքին մեղադրեց համաշխարհային ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ և նրանց անունները ներառեց պատժամիջոցների ցուցակում:
Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ևս պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի Հեզբոլլահի դեմ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իսրայելցի դիպուկահարները մեկ օրվա ընթացքում կրակել են հազարավոր անզեն պաղեստինցի ցուցարարների վրա: Նա հավելել է.-«Ռամադանի նախօրեին, Սաուդյան Արաբիան, միանալով ԱՄՆ-ին, պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի ազատագրման համար պայքարող և Իսրայելի անպարտելիության լեգենդը փշրող առաջին ուժի՝ Լիբանանի Հեզբոլահի դեմ»: