Պաղեստինի ազատագրումը աստվածային ավանդույթ է. Հեղափոխության մեծարգո առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i91804-Պաղեստինի_ազատագրումը_աստվածային_ավանդույթ_է._Հեղափոխության_մեծարգո_առաջնորդ
Ռամազան բարեբաստիկ ամսվա առաջին օրն «Էմամ Խոմեյնի»-ի հոսեյնիեն ողողված էր աստվածային խոսքի լույսով և Ղուրանի ընթերցողներն ու ներբողագիրներն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայությամբ մասնակցեցին Ղուրանի հետ մտերմության հավաքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 20:15 Asia/Tehran
  • Պաղեստինի ազատագրումը աստվածային ավանդույթ է. Հեղափոխության մեծարգո առաջնորդ

Ռամազան բարեբաստիկ ամսվա առաջին օրն «Էմամ Խոմեյնի»-ի հոսեյնիեն ողողված էր աստվածային խոսքի լույսով և Ղուրանի ընթերցողներն ու ներբողագիրներն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայությամբ մասնակցեցին Ղուրանի հետ մտերմության հավաքին:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս հանդիպման ժամանակ իսլամ ժողովրդի այսօրվա անհրաժեշտ կարիքներից մեկը Ղուրանի հետ մտերմությունն ու նրա հրահանգների իրագործումը համարեց և ընդգծելով, որ իսլամ աշխարհի ներկա բարդություններն, այդ թվում Պաղեստինի ցավալի վիճակը և վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, Ղուրանից իսլամ ժողովրդի տարածության հետևանքն են, ասաց. «Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է և Աստծո կամքով Պաղեստինի կազատվի թշնամիների գերությունից և ԱՄՆ-ն ու նրա վարձկանները աստվածային ճշմարտության ու ավանդույթի դիմաց որևէ գործ չեն կատարել»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց կյանքի տարբեր բնագավառներում Ղուրանին առավել ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և անդրադառնալով իսլամ աշխարհի դիմագրաված չարիքներին ու աղետներին, այդ թվում Պաղեստինի ժողովրդի պայմաններին, ասաց. «Այս վերջին օրերին տասնյակ պաղեստինցիների նահատակելու և հազարավոր ուրիշների վիրավորելու Սիոնիստական դաժան ու կեղծ ռեժիմի ոճրագործությունների ականտես եղանք: Նման պայմաններում ոմանք դժգոհում են, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն չի դիրքորոշվում, մինչդեռ ԱՄՆ-ն ու արևմտյան շատ երկրների մասնակից են այդ ոճրագործություններին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ մուսուլման ժողովուրդները, իսլամական պետություններն ու իսլամական իշխանությունները պիտի դիրքորոշվեն այս ոճրագործությունների հանդեպ, ասաց. «Ղուրանը մեզ թելադրում է, որ պիտի համառորեն դիմադրել կրոնի թշնամիներին ու հավատուրացներին և միմյանց հանդեպ բարի լինել, սակայն այսօր Ղուրանից տարածություն ունենալու պատճառով իսլամ աշխարհում մուսուլմանների միջև պատերազմի ու տարաձայնության և հավատուրացների դիմաց հանձնվելու ականատես ենք»:

«Եթե իսլամական ժողովուրդը մոտենա Ղուրանին, հենց այնպես որ Ղուրանն ասել է, անկասկած կհաղթահարի թշնամիներին, քանի որ դա աստվածային խոստում է.,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ իսլամի հետ թշնամությունը վերջ չունի:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հանդիպման ավարտին Բարձրյալն Աստծուց ողորմություն հայցելով Պաղեստինի վերջին օրերի նահատակների հոգիների համար ու նաև արդարության ճամբին մարտնչողներին դիմադրություն մաղթելով, հավելեց. «Աստվածային անխուսափելի ավանդույթի համաձայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դատապարտված են պարտության ու հանձնվելու»: