Մայիս 18, 2018 18:21 Asia/Tehran
  • Խառազի .«Եվրոպան կարող է եվրոյի միջոցով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները»

Իրանի իսլամական հանրապետության արտաքին հարաբերությունների ստրատեգիական խորհրդի նախագահն ասել է.«Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել իր անկախությունը, հեղինակությունն ու շահերը, որոնք չեն համընկնում ԱՄՆ-ի շահերին: Եվրոպան կարող է եվրոյի միջոցով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները»:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Corriere della Sera իտալական օրաթերթին տված հարցազրույցում, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին Քամալ Խառազին ասել է .«Միջուկային համաձայնության պահպանումը պայմանավորված է եվրոպական երկրների քայլերով: Եթե Եվրոպան այդ սպառնալիքների դեմ ինքնապաշտպանության չդիմի, ապագան ավելի բարդ է  լինելու»:

Անդրադառնալով Ասիայի արևմտյան երկրների, այդ թվում Պաղեստինի խնդրին, նա ասել է .«Դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ որոշումը և Իսրայելի անօրինական ռեժիմի շահերի հաշվին պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը, հանգեցրել է պաղեստինցիների և բոլոր մուսուլմանների քննադատություններին, իսկ դա ծանր հետևանքներ կարող է ունենալ»:

 

 

Պիտակ