Ռոհանի ելույթը Ստամբուլի գագաթնաժողովում
ԻԻՀ նախագահը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հանդես եկավ վեց գործնական նախաձեռնությամբ ու առաջարկներով: Նա բոլոր մուսուլմաններին ու իսլամական պետություններին կոչ արեց միասնականությամբ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի զավթողականությանը վերջ տալու հնարավորություն ստեղծել:
Ուրբաթ օրը, Պաղեստինի վերջին զարգացումների քննարկման նպատակով գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ից պահանջեց իր դեսպանատունը Ղոդս փոխադրելու ԱՄՆ-ի կառավարության անօրինական որոշման և պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին ոճրագործությունների քննարկման նպատակով ԳԱ-ի արտահերթ նիստ հրավիրել:
Ռոհանին ընդգծեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների իրավական, քաղաքական ու տնտեսական ոլորտների փորձագետներից բաղկացած փորձագիտական խմբի ձևավորման անհրաժեշտությունը, որը պիտի մշակի ու մանրակրկիտ կերպով քննարկի միջազգային, տարածաշրջանային ու ազգային մասշտաբով ԱՄՆ-ի դեսպանատան Թել Ավիվից Ղոդս փոխադրվելու անօրինական որոշման դիմակայման ուղիները, պահանջելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ քաղաքական, տնտեսական ու առևտրական սահմանափակումներ սահմանել:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Պաղեստինի ժողովրդին հումանիտար օժանդակությունների փոխանցման հավաքական քայլ ձեռնարկելու համար հարմար լուծումներ գտնելուն, ընդգծեց ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն իսլամական բոլոր երկրներում Ղոդսի համաշխարհային օր հռչակելու անհրաժեշտությունը:
«Սիոնիստական ռեժիմի միջուկային զինապահեստը լուրջ վտանգ է համարվում միջազգային և մասնավորապես Ասիայի արևմտյան տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար և բազմիցս Իրանի կողմից ներկայացված տարածաշրջանը միջուկային զենքերից զերծ դարձնելու առաջարկն առաջնահերթ տեղ պիտի զբաղեցնի իսլամական երկրների քայլերում»:
ԻԻՀ նախագահը Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի տարածքների բռնազավթումն իսլամ աշխարհին ուղղված ամենամեծ սպառնալիքը համարելով, հավելեց. «Սիոնիստները ծաղրելով բոլոր արժեքները, ձեռնոց են նետել միջազգային հանրությանը»:
Ռոհանին հակազդելով ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրվելուն և Սիոնիստական ռեժիմի զորայինների կողմից պաղեստինցիների կոտորածին ընդգծեց. «ԱՄՆ վարչակազմն իր դեսպանատունը պաղեստինցիներին կոտորելու համար կանաչ ազդանշան ցույց տվեց այդ ռեժիմին: