Ամոլի Լարիջանի. «ԱՄՆ-ը չի կարող կոծկել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i92110-Ամոլի_Լարիջանի._ԱՄՆ_ը_չի_կարող_կոծկել_Սիոնիստական_ռեժիմի_ոճրագործությունները
ԻԻՀ դատական իշխանության ղեկավարն ԱՄՆ-ին է ճանաչել որպես Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների պատասխանատուն, ասելով. «Այդ ոճրարաքներն իրականացվել են սիոնիստներին ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2018 13:58 Asia/Tehran
  • Ամոլի Լարիջանի. «ԱՄՆ-ը չի կարող կոծկել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները»

ԻԻՀ դատական իշխանության ղեկավարն ԱՄՆ-ին է ճանաչել որպես Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների պատասխանատուն, ասելով. «Այդ ոճրարաքներն իրականացվել են սիոնիստներին ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով»:

Մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թելավիվից Ղոդս է փոխադրել: Այդ որոշումը հանգեցրել է պաղեստինցիների խիստ հակազդեցությանը և իսրայելցի բանակայինների ու պաղեստինցիների միջև բախումների: Բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 60 պաղեստինցի, շուրջ 3000-ը վիրավորվել են:

Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի օրը դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է. «Պաղեստինի ժողովուրդը վերջին 70 տարիներին պայքարել է և լավ գիտի, որ պետք է շարունակի դիմադրությունը: Իսկ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ այլևս չի կարող կոծկել օկուպանտ ռեժիմի կողմից Պաղեստինի բռնազավթումը և սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ոճրագործությունները»:

Ամոլի Լարիջանին ավելացրել է. «Միջազգային հանրությունը պետք է իրազեկ լինի մարդու իրավունքների հարցի նկատմամբ Արևմուտքի երկակի դիրքորոշման մասին: Ցավալի է այդ ոճրագործությունների նկատմամբ արևմտյան պետությունների ու միջազգային շրջանակների պահած լռությունը»: