Իրան-Եվրոպա առաջիկան բանակցությունները վերջնագրի բնույթ են կրում
https://parstoday.ir/hy/news/iran-i92164-Իրան_Եվրոպա_առաջիկան_բանակցությունները_վերջնագրի_բնույթ_են_կրում
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Իրանի ու եվրոպացիների առաջիկա բանակցությունները վերջնագրի բնույթ են կրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2018 12:24 Asia/Tehran
  • Իրան-Եվրոպա առաջիկան բանակցությունները վերջնագրի բնույթ են կրում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Իրանի ու եվրոպացիների առաջիկա բանակցությունները վերջնագրի բնույթ են կրում»:

Երեքշաբթի օրը կայացած Իրանի խորհրդարանի դռնբաց նիստին առնթեր լրագրողների հետ ճեպազրույցում, Ալաեդդին Բորուջերդին Իրանի ու եվրոպական կողմից առաջիկա բանակցությունների մասին ասել է.«Եվրոպացիները կանգնած են պատմական կարևորագույն քննության դիմաց, քանի որ աշխարհի պատմության մեջ միշտ չէ, որ ԱՄՆ-ի նման երկիրը իր իմպերիալսիտական քաղաքականություններով հավերժ իշխում է»:

Բուրուջերդին ասել է.«Քանի որ ամերիկացիները Իրանի հետ տնտեսական պաշտոնական հարաբերություններ չունեն, այդ իսկ պատճառով ցանկություն չունեն, որ ուրիշները շահ ունենան Իրանի հետ տնտեսական հարաբերություններից: Ուստի ներկա պայմաններում եվրոպացիները պետք է ցույց տան, որ ձգտում են պահպանել իրենց ազգային շահերը»:

ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի հաղորդագրության մասին խոհրդարանի պատգամավորը հավելել է.«Հաղորդագրության տարածումը Իրանի համար արժեք չի ներկայացնում: Գործնական քայլն է, որ ՀԳՀԾ-ի պահպանման կարևորագույն երաշխիքն է համարվում»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակաիրանական  հայտարարությունների մասին Բորուջերդին ասել է.«Մայք Պոմպեոյի  հայտարարությունները ժամանակակից աշխարհի դիվանագիտական գրականությունը չեն: Նա մտածում է, որ կարող է ուրիշներին հրամայել ու նրանք էլ պետք է գործադրեն իր հրամանը»: