Իրանի զինվորները վերանորոգել են իրենց ուխտը հոգելույս Իմամ Խոմեյնիի վեհ գաղափարների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i92288-Իրանի_զինվորները_վերանորոգել_են_իրենց_ուխտը_հոգելույս_Իմամ_Խոմեյնիի_վեհ_գաղափարների_հետ
Իրանի Զինված ուժերի հրամանատարները և զինվորական կառույցների մի խումբ աշխատակիցներ Խորրամշահր քաղաքի ազատագրման տարեդարձի օրը վերանորոգել են իրենց ուխտը Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր-առաջնորդ հոգելույս Իմամ Խոմեյնիի վեհ գաղափարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2018 12:34 Asia/Tehran
  • Իրանի զինվորները վերանորոգել են իրենց ուխտը հոգելույս Իմամ Խոմեյնիի  վեհ գաղափարների հետ

Իրանի Զինված ուժերի հրամանատարները և զինվորական կառույցների մի խումբ աշխատակիցներ Խորրամշահր քաղաքի ազատագրման տարեդարձի օրը վերանորոգել են իրենց ուխտը Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր-առաջնորդ հոգելույս Իմամ Խոմեյնիի վեհ գաղափարների հետ:

Մայիսի 24-ը Իրանի հարավ-արևմտյան Խորրամշահր քաղաքի ազատագրման տարեդարձի օրն է: Քաղաքը ազատագրվեց 1982 թվականին: Այս օրը Իրանի իսլամական հանրապետության օրացույցում հռչակվել է որպես «Դիմադրության, անձնազոհության ու հաղթանակի օր»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  և իրավապահ մարմինների   հրանամանատարներն ու աշխատակիցները հինգշաբթի օրը Խորրամշահրի ազատագրման տարեդարձի օրվա առիթով այցելել են հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարան, ծաղկեպսակներ դրել  իմամի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության Հոգևոր առաջնորդի հիշատակին:Նրանք իրենց ուխտն են վերանորոգել հոգելույս Իմամ Խոմեյնիի և նահատակների վեհ գաղափարների հետ: