Ռոհանի. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/iran-i92568-Ռոհանի._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_չեղարկմանն_ուղղված_ջանքերը_շարունակվում_են
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 03:14 Asia/Tehran
  •   Ռոհանի. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը շարունակվում են

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը շարունակվում են:

Կիրակի օրը, համալսարանի մի խումբ դասախոսների և գործարարների հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ ազգային տնտեսության էքստրավերսիան համակարգի գլխավոր քաղաքականությունն ու անհրաժեշտություն է:  «Միասնականությամբ հնարավոր է չեզոքացնել թշնամիների սադրանքներն ու առիթի վերածել ցանկացած պատժամիջոց». ասել է նա:

«Ամերիկացիները ստում են ասելով, թե պատժամիջոցներն Իրանի ժողովրդին թիրախ չեն դարձնում: Նրանք թիրախավորել են հենց մեր ժողովրդին»,-հայտարարել է Ռոհանին, ընդգծելով պատժամիջոցների չեզոքացման նպատակով մասնավոր բաժնի հանդեպ աջակցության նշանակությունը:

«Այսօր, բացառությամբ մի քանի երկրի, երկրների մեծամասնությունը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը և ԻԻՀ-ն վայելում է միջազգային իրավական աջակցություն ու նաև հենվում է ՀԳՀԾ-ի ու Իրանի միջուկային աշխատանքների կապակցությամբ ԱԷՄԳ-ի զեկույցների վրա»,-հավելել է Ռոհանին: