Գեներալ Ալինեժադ .«Իրանը շարունակելու է Սիրիայում իր խորհրդատվական ներկայությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i92762-Գեներալ_Ալինեժադ_._Իրանը_շարունակելու_է_Սիրիայում_իր_խորհրդատվական_ներկայությունը
Սիրիայում Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական ու ռազմական կցորդն ասել է.«Իրանցի խորհրդականները Սիրիայում են այդ երկրի կառավարության ցանկությամբ և քանի դեռ նրանք մեր օգնությանը կարիքն ունենան, Իրանը շարունակելու է Սիրիայում իր խորհրդատվական ներկայությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 13:22 Asia/Tehran
  • Գեներալ Ալինեժադ .«Իրանը շարունակելու է Սիրիայում իր խորհրդատվական ներկայությունը»

Սիրիայում Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական ու ռազմական կցորդն ասել է.«Իրանցի խորհրդականները Սիրիայում են այդ երկրի կառավարության ցանկությամբ և քանի դեռ նրանք մեր օգնությանը կարիքն ունենան, Իրանը շարունակելու է Սիրիայում իր խորհրդատվական ներկայությունը»:

Բրիգադային գեներալ Աբոլղասեմ Ալինեժադն ասել է .«Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայության արդյունքները մնալու են մինչև պատերազմի ավարտը»:

Անդրադառնալով Սիրիայի բանակի և այդ երկրում իսլամական Դիմադրության ճակատի վերջին հաղթանակներին , գեներալ Ալինեժադն ասել է.«Այն ժամանակ, երբ Սիրիայի բանակը և դիմադրության ուժերն իրենց ձեռքը վերցրեցին նախաձեռնությունը և հաղթեցին, Արևմուտքն իր սադրիչ քայլերով փորձեց փրկել ահաբեկիչներին»:

Խոսելով Ղոդսի միջազգային օրվա մասին, գեներալ Ալինեժադն ասել է.«Իսլամական Իրանը մշտապես պաշտպանելու է օկուպացված Ղոդսում Պաղեստինի նպատակները և այդ պաշտպանությունը շարունակվելու է»:

Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան ամսվա վերջին ուրբաթը Ղոդսի միջազգային օր է հռչակել, որպեսզի աշխարհի մուսուլմանները հայտնեն իրենց ատելությունը Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականության նկատմամբ: