Ռոհանին ուղերձ է հղել Զրադաշտների համաշխարհային կոնգրեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i93002-Ռոհանին_ուղերձ_է_հղել_Զրադաշտների_համաշխարհային_կոնգրեսին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Զրադաշտների 11-րդ համաշխարհային կոնգրեսին հղած ուղերձում շնորհավորել է մասնակիցներին կոնգրեսի անցկացման կապակցությամբ: «Այսօրվա աշխարհը բարոյական ուսուցումների, այդ թվում զրադաշտության ուսուցման կարիք ունի». ասված է ուղերձում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2018 13:15 Asia/Tehran
  • Ռոհանին ուղերձ է հղել Զրադաշտների համաշխարհային կոնգրեսին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Զրադաշտների 11-րդ համաշխարհային կոնգրեսին հղած ուղերձում շնորհավորել է մասնակիցներին կոնգրեսի անցկացման կապակցությամբ: «Այսօրվա աշխարհը բարոյական ուսուցումների, այդ թվում զրադաշտության ուսուցման կարիք ունի». ասված է ուղերձում:

Զրադաշտների համաշխարհային կոնգրեսն ընթանում է  Ավստրալիայի Պերտ քաղաքում:  Կոնգրեսն  սկսվել է Իրանում և  տեղի է ունենում 5 տարի մեկ անգամ:

Նշելով,որ Իրանը հանդիսանում է  զրադաշտության, բարությունների ու լավ արարքների պատգամաբերի  ծննդավայրը, Հասան Ռոհանին ուղերձում հավելել է. «Իրանում զրադաշտական կրոնի ներկայությունը մշակույթի ու քաղաքակրթության համատեքստում ազդեցիկ դեր է ունեցել աստվածային կրոնների հետևորդների վրա»:

«Իրանցիները միակն Աստծո հետևորդներն են և զրադաշտականությունն էլ երկնային կրոն է, որի արմատները ամրացվել են իսլամի և մյուս միաստվածյան կրոնների հետ». ասված է ուղերձում:

Ռոհանին հույս է հայտնել, որ նման համաժողովները կկարողանան այս կրոնի պատգամը փոխանցել ողջ աշխարհին: