Թեհրանում տեղի ունեցավ Ղոդսի և Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության հավաքը
https://parstoday.ir/hy/news/iran-i93038-Թեհրանում_տեղի_ունեցավ_Ղոդսի_և_Պաղեստինի_ժողովրդի_հետ_զորակցության_հավաքը
Սուրբ Ղոդսի և Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության հավաքը շաբաթ գիշեր կազմակերպվեց Թեհրանի Էմամ Ջաըֆար Սադեղ մզկիթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2018 03:09 Asia/Tehran

Սուրբ Ղոդսի և Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության հավաքը շաբաթ գիշեր կազմակերպվեց Թեհրանի Էմամ Ջաըֆար Սադեղ մզկիթում:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի ժողովրդի պաշտպան միջազգային կառույցների ֆորումի նախաձեռնությամբ կազմակերպված այս հավաքում Իրանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին ասաց. «Պաղեստինի ժողովուրդն ամբողջ հզորությամբ դիմակայելու է սուրբ Ղոդսը բռնազավթողներին և չի մոռանալու բռնակալների դեմ հաղթանակի մասին աստվածային խոստումը»:

Ղոդումին մուսուլմանների միջև պառակտումն իսլամ ժողովրդի դեմ սիոնիստների սադրանքներից համարեց և հավելեց. «Չնայած սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իսլամական որոշ երկրների ղեկավարների սադրիչ քայլերինա, մուսուլմանները պիտի դիմակայեն զավթիչներին»:

Ղոդսի և Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության հավաքի ավարտին ընթերցվեց Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դատապարտող և այդ ոճրագործությունների հետապնդման անհրաժեշտությունն ընդգծող Պաղեստինի ժողովրդի պաշտպան միջազգային կառույցների ֆորումի բանաձևը:

Այս բանաձևում սուրբ Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը հայտարարվեց ու ընդգծվեց պաղեստինցի տարհանվածների վերադարձի նախագծի հանդեպ աջակցության անհրաժեշտությունը: