Զարիֆ .«Պաղեստինցի բուժքրոջ նահատակությունը Սիոնիստական ռեժիմի համար կրկնակի ամոթի խարան է»
ԻԻՀ ԱԳ նախարարը Գազայի հատվածում պաղեստինցի բուժքրոջ նահատակությունը համարել է Սիոնիստական ռեժիմի համար կրկնակի ամոթի խարան:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում գրել է.«Այս շաբաթվա ընթացքում, երբ Սիոնիստական ռեժիմը մի հիմար ուղերձ է հղում իրանցիներին և միաժամանակ ռեժիմի ամերիկացի աջակիցները վետոյի են ենթարկում չզինված ցուցարարների դեմ մահաբար քայլերը դատապարտող բանաձևը, ռեժիմի դիպուկահարները սպանում են վիրավորներին օգնող բուժքրոջը: Դա կրկնակի ամոթի խարան է Իսրայելի ռեժիմի համար»:
«Վերադարձի իրավունքը» երթի տասներորդ ուրբաթ օրը, պաղեստինցի բուժքույր Ռազան Ալ-Նաջջարը զոհվեց սիոնիստների գնդակից, երբ բուժօգնություն էր ցուցաբերում Գազայի հատվածի և օկուպացված տարածքի վիրավորներին:
ԱՄՆ կառավարության աջակցությամբ և արաբական որոշ երկրների հանդուրժողական քաղաքականության հետևանքով, Սիոնիստական ռեժիմը խստացրել է պաղեստինցիների կոտորածը: Այս օրերին Գազայի հատվածը դարձել է սիոնիստների կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող սպանդի հարթակը: