Շամխանի. «Թրամփի պատճառով ԱՄՆ-ն հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ»
Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի բռնության դեպքերն ավելացել են»:
Ալի Շամխանին հավելել է. «Սիրիայում ու Իրաքում անվտանգության վերականգնումն ահազանգում է Սիոնիստական ռեժիմի անվտանգության ավարտը և Պաղեստինի հարցը դարձնում Իսլամ աշխարհի առաջին հարցը»:
Շամխանիի խոսքով՝ այսօր Դիմադրության խմբերը և իսլամ աշխարհի հանրությունը գիտակցում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցության և Սիոնիստական ռեժիմի պահանջներից նահանջելու միջոցով հնարավոր չէ նվազեցնել այդ ռեժիմի ագրեսիվ ու էքսպանսիոնիստական նկրտումները:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի առաջարկած նախագիծը,որում ՀԱՄԱՍ-ը ներկայացվել էր որպես օկուպացված տարածքներում իրականացվող դեպքերի հեղինակ ու դատապարտվել էր, նույնիսկ չկարողացավ Անվտանգության խորհրդի անդամներից մեկի ձայնը շահել»:
«ԱՄՆ-ից հեռացել են նրա ավանդական գործընկերները, ինչը վկայում է, որ Թրամփը, անխոհեմ քաղաքականություններ որդեգրելով, ԱՄՆ-ին մատնել է քաղաքական մեկուսացման». հստակեցրել է Շամխանին: