Ցավակցություն՝ ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i93136-Ցավակցություն_ԻԻՀ_հիմնադիր_լուսահոգի_Իմամ_Խոմեյնիի_մահվան_տարելիցի_առիթով
Հունիսի 4-ին լրանում է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2018 07:34 Asia/Tehran
  • Ցավակցություն՝ ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առիթով

Հունիսի 4-ին լրանում է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցը:

29 տարի առաջ այս օրը, 87 տարեկան հասակում վախճանվեց Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, լուսահոգի Ռոհոլլահ Մուսավի Խոմեյնին :

Լուսահոգի Իմամ Խոմեյին պայքարել է Շահի բռնապետական ռեժիմի և Իրանում ԱՄՆ-ի միջամտությունների դեմ: Նա Իրաքում արտաքսման 13 տարիների ընթացքում դաստիարակել է մեծ թվով աշակերտներ, քողազերծել է Շահի ռեժիմի կոռումպացված էությունը, Իրանում ԱՄՆ-ի անօրինական պահանջները և լուսաբանող հաղորդագրություններ տարածելով, հնարավորություն է ստեղծել իսլամական հեղափոխության հաղթանակի համար:

Ի վերջո պայքարը հասավ գագաթնակետին և Խոմեյնու Իրան վերադառնալոոց հետո, 1979 թվականին իսլամական հեղափոխությունը հաղթեց: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, չնայած ներքին ու արտաքին թշնամիների և գերտերություննրի նյութած դավերին, այդ թվում Իրանի դեմ Բասական ռեժիմի պարտադրյալ պատերազմին, լուսահոգի Իմամ Խոմեյնին ծանր ու դժվարին պայմաններում շարունակեց խիզախությամբ ու խոհեմությամբ առաջնորդել Իրանի ժողովրդին: