Առաջնորդության բանիմացների խորհուրդը Ղոդսի օրը վառ պահելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/iran-i93270-Առաջնորդության_բանիմացների_խորհուրդը_Ղոդսի_օրը_վառ_պահելու_կոչ_է_արել
Առաջնորդության բանիմացների խորհուրդը մի հաղորդագրություն տարածելով մուսուլմաններին Ղոդսի համաշխարհին օրը և Պաղեստինի նպատակները վառ պահելու կոչ է արել և հայտարարել է. «Աստվածային հաղթանակի օրը մոտ է»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 06, 2018 07:17 Asia/Tehran

Առաջնորդության բանիմացների խորհուրդը մի հաղորդագրություն տարածելով մուսուլմաններին Ղոդսի համաշխարհին օրը և Պաղեստինի նպատակները վառ պահելու կոչ է արել և հայտարարել է. «Աստվածային հաղթանակի օրը մոտ է»:

Ղոդսի օրվա առիթով տարածած հաղորդագրությունում Առաջնորդության բանիմացների խորհուրդը հայտարարել է.«Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի ստոր քայլն առթել է մուսուլմանների զայրույթը»:

Հաղորդագրությունում ասված է.«Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը և անմեղ պաղեստինցիների սպանության գործում նրանց ուղղակի դերակատարությունը, միջոցներ են ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի զավթիչ ռեժիմի անօրինական ներկայության համար»:

Առաջնորդության բանիմացների խորհուրդը կարևորել է Պաղեստինի բռնահարված ժողովրդի օրինական ու անօտարելի, նաև հայրենիք վերադառնալու նրանց իրավունքների պաշտպանությունը :

Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, Ռամազան ամսվա վերջին ուրբաթը «Ղոդսի համաշխարհային օր» է հռչակվել, որպեսզի աշխարհի մուսուլմանները իրենց ատելությունը հայտնեն Սիոնիստական ռասիստ ռեժիմի նկատմամբ:

Այս տարի հունիսի 8-ին Իրանում և ողջ աշխարհում կայանալու է Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը: