Շանհայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Պակիստանի նախագահները
https://parstoday.ir/hy/news/iran-i93486-Շանհայի_գագաթնաժողովի_շրջանակում_հանդիպել_են_Իրանի_և_Պակիստանի_նախագահները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ու Պակիստանի նախագահը այսօր հանդիպել են Չինաստանի Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ նիստի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2018 07:14 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ու Պակիստանի նախագահը այսօր հանդիպել են Չինաստանի Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ նիստի շրջանակում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Պակիստանի նախագահ Մամնուն Հոսեյնը կարևորեցին քաղաքական և տնտեսական կապերի զարգացումն ու  ամրապնդումը և քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Չինաստանի նախագահ Շի Ջին Պինգի հրավերով Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Չինաստան: Ուրբաթ օրը Հասան Ռոհանին ելույթով հանդես եկավ Չինաստանում: