Ռոհանի .«Իրանը և Ռուսաստանը շարունակելու են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»
https://parstoday.ir/hy/news/iran-i93510-Ռոհանի_._Իրանը_և_Ռուսաստանը_շարունակելու_են_համագործակցել_ահաբեկչության_դեմ_պայքարի_ոլորտում
ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների շարունակումն, ասելով.«Երկու երկրները շարունակելու են տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի դեմ համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2018 12:27 Asia/Tehran

ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների շարունակումն, ասելով.«Երկու երկրները շարունակելու են տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի դեմ համագործակցությունը»:

Շաբաթ օրը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին առընթեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշելով, որ երկու երկրները զարգացնում են իրենց հարաբերությունները , Հասան Ռոհանին ասել է .«Թեհրանը ողջունում է Ռուսաստանի մասնավոր բաժնի և որոշ ընկերությունների ներդրումները»:

«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները: Մոսկվան կարևոր դեր ունի միջուկային համաձայնության ամրապնդման և մյուս կողմերի պարտավորությունների իրագործման գործերում».-ասել է Իրանի նախագահը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Մոսկվան աջակցում է ԵԱՏՄ-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի անդամակցությանը»:

Պուտինը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է միակողմանի ու անօրինական քայլ: Նա հավելել է.«Մոսկվան շարունակելու է պաշտպանել միջուկային համաձայնությունը»: