Ռոհանի .«Իրանը և Ռուսաստանը շարունակելու են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»
ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների շարունակումն, ասելով.«Երկու երկրները շարունակելու են տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի դեմ համագործակցությունը»:
Շաբաթ օրը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին առընթեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշելով, որ երկու երկրները զարգացնում են իրենց հարաբերությունները , Հասան Ռոհանին ասել է .«Թեհրանը ողջունում է Ռուսաստանի մասնավոր բաժնի և որոշ ընկերությունների ներդրումները»:
«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները: Մոսկվան կարևոր դեր ունի միջուկային համաձայնության ամրապնդման և մյուս կողմերի պարտավորությունների իրագործման գործերում».-ասել է Իրանի նախագահը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Մոսկվան աջակցում է ԵԱՏՄ-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի անդամակցությանը»:
Պուտինը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է միակողմանի ու անօրինական քայլ: Նա հավելել է.«Մոսկվան շարունակելու է պաշտպանել միջուկային համաձայնությունը»: