Ամիր Աբդոլլահյան.«Իրանը կշարունակի մնալ Սիրիայում, քանի դեռ այդ երկիրը ցանկանում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i93584-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_կշարունակի_մնալ_Սիրիայում_քանի_դեռ_այդ_երկիրը_ցանկանում_է
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Ամիր Աբոլլահյանն ասել է .«Քանի դեռ Սիրիայի իշխանությունները ցանկանում են օգտվել Իրանի խորհրդատվությունից, Իսլամական հանրապետությունը կշարունակի մնալ այդ երկրում»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2018 13:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Իրանը կշարունակի մնալ Սիրիայում, քանի դեռ այդ երկիրը ցանկանում է»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Ամիր Աբոլլահյանն ասել է .«Քանի դեռ Սիրիայի իշխանությունները ցանկանում են օգտվել Իրանի խորհրդատվությունից, Իսլամական հանրապետությունը կշարունակի մնալ այդ երկրում»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

2017 թ. հունիսի 7-ին  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Թեհրանում լուսահոգի Իմամ Խոմեյնիի Սրբավայր դամբարանի և Իրանի խորհրդարանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվածներին նվիրված հիշատակի արարողության շրջանակում, Հոսեյն Ամիր Աբոլլահյանն ասել է.«Եթե անհրաժեշտ լինի, Իրանը Սիրիայի կառավարության ցանկությամբ հակաահաբեկչական գործողությունների կկազմակերպի այդ երկրի ցանկացած կետում»:

Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է. «Անցած տարիներին, ամերիկացիները եղել են  ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի  հովանավորը, որպեսզի իրականացնեն իրենց նպատակները, մինչդեռ Իրանը, Հեզբոլլահը և Դիմադրության առանցքը  ահաբեկչության դեմ պայքարը ամենայն լրջությամբ ներառել էին  իրենց օրակարգում»:

ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ մղվող պայքարում  Իրանի իսլամական հանրապետությունը Սիրիայի կառավարության պաշտոնական խնդրանքով խորհրդատվական օգնություն է ցուցաբերում  Դամասկոսին, ինչը նրանց դուր չի գալիս: