Հունիս 10, 2018 18:16 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արևմուտքում ևս երկու ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը հայտնել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սարվաբադ և Օշնավիե շրջաններում ևս երկու ահաբեկչական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման մասին: Փոխանցում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը նշել է.«Եվս երկու ահաբեկչական խմբավորումներ զուր ջանքեր էին գործադրում Իրանի իսլամական հանրապետության տարածք ներթափանցելու համար, սակայն հետախուզական ու անվտանգության աշխատակիցների շնորհիվ, դրանք ոչնչացվեցին: Ահաբեկիչներից վեցը սպանվեցին, իսկ երեքը վիրավորվեցին»: 

Նշելով, որ ահաբեկիչներիի մոտ եղել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք ու  սարքավորումներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ընդգծել է.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքուժը կպատասխանի Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլի»:

 

Պիտակ