Պաղեստինի համար Իրանի տրամաբանական լուծումը իրական պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվեն է. ԻԻՀ առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i93622-Պաղեստինի_համար_Իրանի_տրամաբանական_լուծումը_իրական_պաղեստինցիների_մասնակցությամբ_հանրաքվեն_է._ԻԻՀ_առաջնորդ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կիրակի երեկոյան քննադատելով Գազայում ու Ղոդսում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դիմաց եվրոպացիների լռությունն, ընդգծել է . «Պաղեստինի պատմական երկրում իշխանության տեսակը որոշելու համար պետք է դիմել միջազգային հանրությանը և առնվազն 80 տարի այդ տարածքում բնակված մուսուլման, հրեա ու քրիստոնյա բոլոր իրական պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվե անցկացնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2018 23:28 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կիրակի երեկոյան քննադատելով Գազայում ու Ղոդսում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դիմաց եվրոպացիների լռությունն, ընդգծել է . «Պաղեստինի պատմական երկրում իշխանության տեսակը որոշելու համար պետք է դիմել միջազգային հանրությանը և առնվազն 80 տարի այդ տարածքում բնակված մուսուլման, հրեա ու քրիստոնյա բոլոր իրական պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվե անցկացնել»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, ՆՎ Այաթոլլահ Խամենեին համալսարանների ու գիտական կենտրոնների հարյուրավոր դասախոսների, գիտական խորհուրդների անդամների ու հետազոտողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «ԻԻՀ-ի այս նախագիծը, որ նաև պաշտոնապես գրանցվել է ՄԱԿ-ում, արդյո՞ք չի համապատասխանում աշխարհում ընդունված նորմերին: Իսկ եթե համապատասխանում է, ապա ինչո՞ւ եվրոպացիներն ընդունակ չեն դա հասկանալու»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում ժամանակի Շեմրը համարվող զավթիչ ռեժիմի մանկասպան վարչապետի արդարանալուն, հավելել է. «Այս ոճրագործը, որ գլխավորում է պատմության բոլոր չարագործներին,  եվրոպացիների առաջ ստելով ասել է, որ Իրանը ցանկանում է ոչնչացնել մի քանի միլիոն հրեաների, մինչդեռ Պաղեստինի հարցի համար Իրանի լուծումը լիարժեքորեն տրամաբանական է և համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով ժողովրդի մոտ ԻԻՀ-ի վայելած բարձր դիրքին, ասել է. «Իսլամական Իրանի թշնամիների մեծ մասը մեծապետական ու անարժեք պետություններ են: Քանոի որ մենք պատիվ, համակրանք ու ազդեցությունն ունենք տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրների մոտ, դա պատճառ է դարձել, որ չարագործ թշնամիները մշտապես մտածեն սադրանքների մասին: Սակայն Աստծո կամոք, նրանք շարունակելու են պարտություն կրել Իրանի ժողովրդի և ԻԻՀ-ի դիմաց»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ համալսարանները երկրի մտավոր ուժերի դաստիարակության կարևոր կենտրոններն են: Նա ընդգծել է համալսարանների համար անհրաժեշտ երեք սկզբունքները՝ «աշխարհի հարցերի ու մարտահրավերների հետ բախվելը», «մշակութային, բարոյական ու նաև ինքնության տեսակետից ուսանողների դաստիարակությունը» և «համալսարանական միջավայրում մշտական շարժումն ու շարունակական բարեփոխումն»: «Երկրի հարցերն ու խնդիրները պետք է կարգավորվեն խոհեմությամբ և այս կապակցությամբ չափազանց կարևոր է համալսարանների ու դասախոսների կարողության ու պոտենցիալի, նաև ջանասեր ու բարձր մղում ունեցող երիտասարդության կարող ու ընդունակ ձեռքերի օգտագործումը». ասել է նա:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով, ուրանի 20 տոկոսանոց հարստացումը երկրի երիտասարդության ընդունակությունների ու կարողության փայլուն օրինակն է: Նա հավելել է. «Այն շրջանում երբ 20 տոկոսանոց ուրանի վաճառքի համար տարբեր պայմաններ էին ներկայացվում և որոշ պատասխանատուներ հակված էին այդ կապակցությամբ զիջումների գնալուն, երիտասարդության ջանքերով, վճռակամությամբ ու դիմադրությամբ կարողացանք ուրանի 20 տոկոսանոց հարստացման հասնել և աշխարհը զարմանքով նկատեց, որ մենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ուրանի կարիքը չունենք»: