ԻԻՀ Զինված Ուժերի խոսնակ. Իրանը հարգում է երկրների ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i93888-ԻԻՀ_Զինված_Ուժերի_խոսնակ._Իրանը_հարգում_է_երկրների_ինքնիշխանությունը
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 12:22 Asia/Tehran
  • ԻԻՀ Զինված Ուժերի խոսնակ. Իրանը հարգում է երկրների ինքնիշխանությունը

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հինգշաբթի օրը, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին պատասխանելով Թուրքիայի մի պաշտոնյայի անհիմն հայտարարությանը, թե Իրանը հովանավորում է Թուրքիայի բանակի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ իրականացվող ռազմական գործողություններն ասել է.-«Չնայած ԻԻՀ աջակցում է ցանկացած հակաահաբեկչական գործողության, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, առանց տեղի իշխանության թույլտվության մեկ այլ երկրի  սահմաններին անօրինական ռազմական գործողությունները հակասում են միջազգային օրենքներին»:

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհերից մեկն է եղել, սակայն ահաբեկչական խմբերի դեմ պայքարում Իրանը երբեք չի աջակցի այն գործողություններին, որոնք խախտում են երկրների ինքնիշխանությունը»: