ԻԻՀ Զինված Ուժերի խոսնակ. Իրանը հարգում է երկրների ինքնիշխանությունը
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հինգշաբթի օրը, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին պատասխանելով Թուրքիայի մի պաշտոնյայի անհիմն հայտարարությանը, թե Իրանը հովանավորում է Թուրքիայի բանակի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ իրականացվող ռազմական գործողություններն ասել է.-«Չնայած ԻԻՀ աջակցում է ցանկացած հակաահաբեկչական գործողության, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, առանց տեղի իշխանության թույլտվության մեկ այլ երկրի սահմաններին անօրինական ռազմական գործողությունները հակասում են միջազգային օրենքներին»:
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհերից մեկն է եղել, սակայն ահաբեկչական խմբերի դեմ պայքարում Իրանը երբեք չի աջակցի այն գործողություններին, որոնք խախտում են երկրների ինքնիշխանությունը»: