Հասան Ռոհանին իսլամական երկրներին շնորհավորել է Ֆեթրի տոնի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i93906-Հասան_Ռոհանին_իսլամական_երկրներին_շնորհավորել_է_Ֆեթրի_տոնի_առիթով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն առանձին ուղերձներով շնորհավորել է իսլամական երկրների առաջնորդներին Ֆեթրի տոնի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 14:23 Asia/Tehran
  • Հասան Ռոհանին իսլամական երկրներին շնորհավորել է Ֆեթրի տոնի առիթով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն առանձին ուղերձներով շնորհավորել է իսլամական երկրների առաջնորդներին Ֆեթրի տոնի առիթով:

Ֆեթրի տոնի առիթով իսլամական երկրների առաջնորդներին  հղած առանձին ուղերձներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել,  որ Ռամազան ամսվա ընթացքում Աստծո հրամանին ենթարկվելով և  Ֆեթրի բարեպաստիկ տոնին իսլամական բոլոր ժողովուրդները ավելի քան երբևէ կմաքրվեն ներքուստ և կահասնեն մարդկային կատարելգործման:

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Այս տոնի սոցիալական ուսմունքները վկայում են որ մենք կարող ենք ավելի համերաշխություն ստեղծել իսլամական աշխարհում, պայքարել բռնությունների և ծայրահեղականության դեմ, մուսուլմաններին միավորել  իմպերիալիստական ուժերի կամյականության և միակողմանի դիրքորոշումների դիմակայման համար և կայունություն ու խախաղություն հաստատել աշխարհում:

Հասան Ռոհանին նաև երջանկություն և հաջողություն է մաղթել Առ Աստված աշխարհի բոլոր մուսուլմանների համար: 

Ուրբաթ օրը իսլամական շատ երկրներում Ֆեթրի տոնն է հայտարարվել: