Ռոհանի. Բոլոր երկրները պետք է դիմակայեն Սպիտակ տան բռնություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i93968-Ռոհանի._Բոլոր_երկրները_պետք_է_դիմակայեն_Սպիտակ_տան_բռնություններին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Իրանը, Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, հարևան երկրները, մուսուլմանները և բոլոր երկրները պետք է դիմակայեն Սպիտակ տան ղեկավարների բռնության վրա հիմնված քաղաքականություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2018 12:31 Asia/Tehran
  • Ռոհանի. Բոլոր երկրները պետք է դիմակայեն Սպիտակ տան բռնություններին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Իրանը, Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, հարևան երկրները, մուսուլմանները և բոլոր երկրները պետք է դիմակայեն Սպիտակ տան ղեկավարների բռնության վրա հիմնված քաղաքականություններին:

Ուրբաթ օրը Ֆեթր բարեբաստիկ տոնի առիթով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ համակարգի մի խումբ պատասխանատուների, իսլամական երկրների դեսպանների ու ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«Թշնամին զուրկ է տրամաբանությունից և մտադիր է խափանել Իրանի ժողովրդի հանդեպ ունեցած իր հանձնառությունը և խախտում է միջազգային ու տարածաշրջանային օրենքները»:

Ռոհանին ասել է.- «Զարմանալի է, որ այն ուժը, որը ոճրագործություններ է իրականացրել  Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում, այսօր խոսում է խաղաղության և բանակցության մասին, իսկ այն ագրեսոր ռեժիմը որ ամեն օր սպանում է անմեղ ժողովրդին, փորձում է խեղաթյուրված պատկերացում ներկայացել ԻԻՀ և Իրանի ժողովրդի մասին»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև հայտարարել է. «Ավելի քան երբևէ մենք պետք է ամրապնդենք հոգևոր միջավայրը, միասնությունը, վստահությունը և ապագայի հույսը»:

Նա հստակեցրել է. «Այսօր ժողովուրդը պետք է կանգնի  իշխանության կողքին և հզորացնի կառավարության հիմքերը»: