Ռոհանի. «Թեհրանը կշարունակի մնալ Դոհայի կողքին»
https://parstoday.ir/hy/news/iran-i94202-Ռոհանի._Թեհրանը_կշարունակի_մնալ_Դոհայի_կողքին
Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը ողջունել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: «Ոչ մի արգելք չկա Կատարի հետ հարաբերությունների ընդլայնման ճանապարհին և Թեհրանը կշարունակի մնալ Դոհայի կողքին». ընդգծել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 13:36 Asia/Tehran
  • Ռոհանի. «Թեհրանը կշարունակի մնալ Դոհայի կողքին»

Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը ողջունել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: «Ոչ մի արգելք չկա Կատարի հետ հարաբերությունների ընդլայնման ճանապարհին և Թեհրանը կշարունակի մնալ Դոհայի կողքին». ընդգծել է նա:

Այսօր Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալե Սանիի հետ ունեցած հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ասել է. «Անարդար շրջափակման, սպառնալիքների ու ճնշումների նկատմամբ Կատարի ժողովրդի ու կառավարության դիմադրությունը գնահատելի  է»:

Նախագահի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Կատարի շրջափակումը համարում է անարդար քայլ, ինչը պառակտում է առաջացնում տարածաշրջանի երկրների միջև և սրում լարվածությունները:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի որոշ երկրների արկածախնդրական քաղաքականությունները սխալ է համարում և այս գործընթացի շարունակումն անտարակույս ավելի կբարդացնի տարածաշրջանում, այդ թվում Պաղեստինում, Սիրիայում ու Եմենում առկա խնդիրները»․ ասել է Իրանի նախագահը: 

Նշելով, որ Եմենի ճգնաժամը ռազմական  լուծում չունի, նախագահ Ռոհանին ասել է. «Այս բախումների շարունակումը Եմենի աղքատ ժողովրդին ճնշման տակ է դրել և մեր բոլորի պարտականությունն է օգնել այս բռնահարված ժողովրդին»:

Հեռախոսազրույցի ժամանակ Կատարի Էմիրն ասել է. «Կատարը պնդում է, որ տարածաշրջանում առկա բոլոր տարաձայնությունները կարելի է կարգավորել միմիայն բանակցության ճանապարհով և ոչ մի երկիր չի կարող իր հայեցակետը պարտադրել մյուս երկրներին»: