Հեռուստատեսությունը թշնամու հոգեբանական պատերազմի դիմակայման առաջնագծում. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i94410-Հեռուստատեսությունը_թշնամու_հոգեբանական_պատերազմի_դիմակայման_առաջնագծում._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Ազգային լրատվամիջոցը գտնվում է ժողովրդի վստահությունն ու հույսը խաթարելու նպատակով թշնամու վարած հոգեբանական պատերազմի դիմակայման առաջնագծում: Այդ ճնշմանն ընդդիմանալու համար հասարակական կարծիքը զորաշարժի ենթարկելու գլխավոր ազդակը համարվում հեռուստատեսությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2018 02:54 Asia/Tehran
  • Հեռուստատեսությունը թշնամու հոգեբանական պատերազմի դիմակայման առաջնագծում. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է. «Ազգային լրատվամիջոցը գտնվում է ժողովրդի վստահությունն ու հույսը խաթարելու նպատակով թշնամու վարած հոգեբանական պատերազմի դիմակայման առաջնագծում: Այդ ճնշմանն ընդդիմանալու համար հասարակական կարծիքը զորաշարժի ենթարկելու գլխավոր ազդակը համարվում հեռուստատեսությունը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի երեկոյան ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենի, տեղակալների ու ավագ պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ նկատելով, որ ներկա պայմաններում պատասխանատվության ծանր բեռ է դրված ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենների ուսերին և նրանք այդ մասին գիտակցելով ամբողջ կարողությամբ կատարում են իրենց պարտականությունները: Նա ասել է. «Ազգային լրատվամիջոցը հասարակությանը հույս ներշնչելու, նաև կենսունակության, միասնականության ու միատարրության ամրապնդման ուղղությամբ չափազանց ազդեցիկ դերակատարություն ունի և  քարոզչության ու  դրական ալիք ձևավորելու հարցում հզոր կառույց է համարվում, որին  դիմում է ժողովրդի մեծամասնությունը»:

«Տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ուղղությամբ Իրանի ազդեցիկ դերակատարությունը, թշնամիների կողմից պառակտման սերմանման դիմակայումը և Պաղեստինի բռնահարված ժողովրդին ցուցաբերվող պաշտպանությունը դժգոհություն են պատճառել Իրանի ժողովրդի քինախնդիր ու նախաձեռնությունից զուրկ թշնամիներին և նրանք պատրվակ են որոնում որպեսզի փշրեն այս ժողովրդի ու համակարգի հզորությունը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:

«Այսօր, երբ Իրանի իսլամական հեղափոխության արժեքներն իրենց ազդեցությունն են գործել աշխարհի շատ կետերում և աշխարհի շատ երկրների ու ժողովուրդներ սիրտ են կապել այս արժեքներին, թշնամիները փորձում են սադրանքներ իրականացնել այդ արժեքների դեմ, որոնց քայլերին պետք է դիմակայել ջանադրությամբ ու անձնազոհությամբ»,-նկատել է Ռոհանին:

Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդն անկասկած  չի հանձնվելու ԱՄՆ-ի վարչակազմի  անտրամաբանական ճնշումների ու սադրանքների դիմաց և նրանք էլ չեն կարող իրագործել իրենց նպատակները: Նա ասել է. «Եթե ամուր կերպով դիմակայենք թշնամիների սադրանքներին, որևէ մեկը չի կարող որևէ վնաս հասցնել Իրանի ժողովրդին ու համակարգին»: