Եվրոպան պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին. Խառազի
Հունիս 22, 2018 02:37 Asia/Tehran
Իրանի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահը հինգշաբթի օրը իտալական «Իլ Մանիֆեստո» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «ԵՄ-ն պիտի ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին»:
Քյամալ Խառազին ընդգծել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Իրանի, այլ ողջ աշխարհի, հատկապես՝ Եվրոպայի դեմ»:
«Եվրոպան ունի պատժամիջոցներին ընդդիմանալու համար անհրաժեշտ մեխանիզմներն ու հնարավորությունները»,-հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահը նշելով, որ եվրոպական երկրները, պաշտպանելով ՀԳՀԾ-ն, պաշտպանելու են իրենց անկախությունը, ինքնիշխանությունն ու պատիվը:
«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը միջազգային օրենքների ոտնահարում է համարվում»,-եզրակացրել է Խառազին:
Պիտակ