Ռահիմ Սաֆավի.«Սիոնիստական ռեժիմին պաշտպանությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»
https://parstoday.ir/hy/news/iran-i94918-Ռահիմ_Սաֆավի._Սիոնիստական_ռեժիմին_պաշտպանությունն_է_Ասիայի_արևմուտքի_անկայունության_պատճառը
Իրանի Ընդհանուր ուժի գերագույն հրամանատարի ավագ խորհրդականն ու օգնականն ասել է.«Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի և արաբական որոշ երկրների ցուցաբերած հովանավորությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2018 12:20 Asia/Tehran
  • Ռահիմ Սաֆավի.«Սիոնիստական ռեժիմին պաշտպանությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»

Իրանի Ընդհանուր ուժի գերագույն հրամանատարի ավագ խորհրդականն ու օգնականն ասել է.«Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի և արաբական որոշ երկրների ցուցաբերած հովանավորությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»:

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին չորեքշաբթի օրը նշել է, որ Իրանն ազդեցիկ ու տարածաշրջանային ուժ է Ասիայի արևմտյան շրջանում: «Իրանի իսլամական հանրապետությունն Ասիայի արևմուտքում գերակա դիրքեր է զբաղեցնում և չպետք է անտեսել տարածաշրջանային ու համաշխարհային բալանսներում նրա դերակատարությունը».-ասել է Ռահիմ Սաֆավին:

«Ասիայի արևմուտքը դարձել է մեծ ուժերի մրցակցության հարթակը: ԱՄՆ-ը և արևմտյան որոշ պետություններ մրցակցում են ԻԻՀ-ի նման տարածաշրջանային ուժերի հետ».-հավաստիացրել է Սաֆավին:

Գեներալ-մայոր Սաֆավին անդրադարձել է տարածաշրջանի արաբական երկրների միջև անցնող սպառազինական մրցակցությանն, ասելով.«Սաուդյան Արաբիան համարվում է զենքի ամենամեծ գնորդը իսկ ԱՄՆ-ը ՝ զենքի ամենամեծ վաճառողը : Միայն մի համաձայնագրով Արաբիան 400 միլիարդ դոլարի զենք գնեց ԱՄՆ-ից»:

Նրա խոսքերով, համաշխարհային իմպերիալիզմը ջանում է զենք վաճառել տարածաշրջանի երկրներին ՝ մուսուլմաններին կոտորելու նպատակով: «Եմենի խաղաղ բնակիչների վրա թափվող յուրաքանչյուր ռումբի գինը հինգ միլիոն դոլար է».-ասել է Ռահիմ Սաֆավին: