Ռահիմ Սաֆավի.«Սիոնիստական ռեժիմին պաշտպանությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»
Իրանի Ընդհանուր ուժի գերագույն հրամանատարի ավագ խորհրդականն ու օգնականն ասել է.«Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի և արաբական որոշ երկրների ցուցաբերած հովանավորությունն է Ասիայի արևմուտքի անկայունության պատճառը»:
Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին չորեքշաբթի օրը նշել է, որ Իրանն ազդեցիկ ու տարածաշրջանային ուժ է Ասիայի արևմտյան շրջանում: «Իրանի իսլամական հանրապետությունն Ասիայի արևմուտքում գերակա դիրքեր է զբաղեցնում և չպետք է անտեսել տարածաշրջանային ու համաշխարհային բալանսներում նրա դերակատարությունը».-ասել է Ռահիմ Սաֆավին:
«Ասիայի արևմուտքը դարձել է մեծ ուժերի մրցակցության հարթակը: ԱՄՆ-ը և արևմտյան որոշ պետություններ մրցակցում են ԻԻՀ-ի նման տարածաշրջանային ուժերի հետ».-հավաստիացրել է Սաֆավին:
Գեներալ-մայոր Սաֆավին անդրադարձել է տարածաշրջանի արաբական երկրների միջև անցնող սպառազինական մրցակցությանն, ասելով.«Սաուդյան Արաբիան համարվում է զենքի ամենամեծ գնորդը իսկ ԱՄՆ-ը ՝ զենքի ամենամեծ վաճառողը : Միայն մի համաձայնագրով Արաբիան 400 միլիարդ դոլարի զենք գնեց ԱՄՆ-ից»:
Նրա խոսքերով, համաշխարհային իմպերիալիզմը ջանում է զենք վաճառել տարածաշրջանի երկրներին ՝ մուսուլմաններին կոտորելու նպատակով: «Եմենի խաղաղ բնակիչների վրա թափվող յուրաքանչյուր ռումբի գինը հինգ միլիոն դոլար է».-ասել է Ռահիմ Սաֆավին: