Զարիֆ. ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են քիմիական զենքի կիրառման հետևանքների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i94956-Զարիֆ._ԱՄՆ_ն_և_Իսրայելը_պատասխանատու_են_քիմիական_զենքի_կիրառման_հետևանքների_համար
Իրանի արտաքին գործերի նախարարը, Իրանի հյուսիս-արեւմտյան Սարդաշ քաղաքում քիմիական հարձակման տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ ռեժիմները պատասխանատու են տարածաշրջանում քիմիական զենքի կիրառման հետևանքների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 12:50 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են քիմիական զենքի կիրառման հետևանքների համար

Իրանի արտաքին գործերի նախարարը, Իրանի հյուսիս-արեւմտյան Սարդաշ քաղաքում քիմիական հարձակման տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ ռեժիմները պատասխանատու են տարածաշրջանում քիմիական զենքի կիրառման հետևանքների համար:

1987 թ. հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմը ռմբակոծեց Իրանի Սարդաշտ քաղաքը, որի հետևանքով զոհվեգ 119 աղաղ բնակիչ և ավելի քան ութ հազար մարդ վիրավորվեց:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը  մի ուղերձով միջազգային հանրությանը  կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ քիմիական զենքի օգտագործման դեմ: Նա նշել է.-«Տարածաշրջանըում կրկնվում են անցյալի սխալները: Գերտերությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին են տրամադրվում քիմիական թունավոր նյութեր և քիմիական զենքեր, որոնք  օգտագործվել են Սիրիայում և Իրաքում»:

Զարիֆը հավելել է.-«Քիմիական զենքի ամենամեծ զոհն Իրանի  իսլամական հանրապետությունն է:  Իրանը կրկին դատապարտեում է  զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, որոշ արևմտյան կառավարությունների երկակի ստանդարտները և  Քիմիական զենքի արգելման կազմակերպության քաղաքականությունը»: