Զարիֆ. ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են քիմիական զենքի կիրառման հետևանքների համար
Իրանի արտաքին գործերի նախարարը, Իրանի հյուսիս-արեւմտյան Սարդաշ քաղաքում քիմիական հարձակման տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ ռեժիմները պատասխանատու են տարածաշրջանում քիմիական զենքի կիրառման հետևանքների համար:
1987 թ. հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմը ռմբակոծեց Իրանի Սարդաշտ քաղաքը, որի հետևանքով զոհվեգ 119 աղաղ բնակիչ և ավելի քան ութ հազար մարդ վիրավորվեց:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը մի ուղերձով միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ քիմիական զենքի օգտագործման դեմ: Նա նշել է.-«Տարածաշրջանըում կրկնվում են անցյալի սխալները: Գերտերությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին են տրամադրվում քիմիական թունավոր նյութեր և քիմիական զենքեր, որոնք օգտագործվել են Սիրիայում և Իրաքում»:
Զարիֆը հավելել է.-«Քիմիական զենքի ամենամեծ զոհն Իրանի իսլամական հանրապետությունն է: Իրանը կրկին դատապարտեում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, որոշ արևմտյան կառավարությունների երկակի ստանդարտները և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քաղաքականությունը»: