Ռոհանի.«Չարակամները կընկրկեն Իրանի ժողովրդի առաջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i94957-Ռոհանի._Չարակամները_կընկրկեն_Իրանի_ժողովրդի_առաջ
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.«Պետք է չեզոքացնել թշնամու սպառնալիքը և այն վերածել հնարավորության, քանզի չարակամները կարճ ժամանակ անց ընկրկելու են Իրանի ժողովրդի առաջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 12:53 Asia/Tehran
  • Ռոհանի.«Չարակամները կընկրկեն  Իրանի ժողովրդի առաջ»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.«Պետք է չեզոքացնել թշնամու սպառնալիքը և այն վերածել հնարավորության, քանզի չարակամները կարճ ժամանակ անց ընկրկելու են Իրանի ժողովրդի առաջ»:

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում «Պարսից ծոցի աստղ» անվանմբ աշխարհի գազախտուցքի վերամշակման ամենախոշոր գործարանի երկրորդ բլոկի շահագործման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր  պատմական նշանակալի ժամանակահատվածներից մեկն է: Պետք է դիմակայել թշնամու սպառնալիքներին և դրանք վերածել հնարավորությունների»:

Նշելով, որ շրջափակումն ու ճնշումը առիթ են նախաձեռնությունների, արարման, արտադրության և աշխարհի բռնատերերի դիմաց կանգնելու համար, Իրանի նախագահը հավելել է.«Իրանի ռազմավարական դիրքն ու անվտանգությունը շատ կարևոր են և տարածաշրջանի ու նույնիսկ Պարսիցծոցյան հարավային երկրների վիճակի և  Իրանի ներկա վիճակի միջև  համեմատություն անցկացնելով, կարելի է նկատել, որ Իրանում պայմանները շատ ավելի լավ են»:

Խոսելով ԱՄՆ նախագահի հակաիրանական քայլերի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից  այդ երկրի դուրս գալու մասին, Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ասել է.«Նրանք ովքեր  այս երկրում իշխանության են եկել երբեք հանձնառու չեն եղել ու ոչ մի դաշինք նրանց համար արժեք չի ներկայացնում»: