Երկուշաբթի օրը սկսվելու է ԻԻՀ նախագահի այցը Շվեյցարիա և Ավստրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i95063-Երկուշաբթի_օրը_սկսվելու_է_ԻԻՀ_նախագահի_այցը_Շվեյցարիա_և_Ավստրիա
Գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն ԻԻՀ նախագահը այցելելու է Շվեյցարիա և Ավստրիա՝ այդ երկրների նախագահների պաշտոնական հրավերով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2018 17:24 Asia/Tehran
  • Երկուշաբթի օրը սկսվելու է ԻԻՀ նախագահի այցը Շվեյցարիա և Ավստրիա

Գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն ԻԻՀ նախագահը այցելելու է Շվեյցարիա և Ավստրիա՝ այդ երկրների նախագահների պաշտոնական հրավերով:

Նախագահի գրասենյակի մամլո վարչության ղեկավար՝ Փարվիզ Էսմայիլին ասել է. «Հասան Ռոհանին Շվեյցարիայի նախագահի հրավերով երկուշաբթի օրը երկօրյա այցով Բեռն է ուղևորվելու»:

Շվեյցարիայում նախագահ Ռոհանին հանդիպում և զրույց է ունենալու այդ երկրի նախագահի և Շվեյցարիայում բնակվող իրանցիների հետ, ստորագրվելու են համագործակցության փաստաթղթեր քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Շվեյցարիայի պաշտոնատարների հետ բանակցելուց հետո ԻԻՀ նախագահը մեկնելու է Վիեննա Ավստրիայի նախագահի հրավերով:

Վիեննայում նախագահ Հասան Ռոհանին հանդիպելու է Ավստրիայի կանցլերի հետ և ստորագրվելու են տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր: